Լեգենդար հետախույզ, գնդապետ Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է իրականացնում. հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը։
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, արցախյան պատերազմների մասնակից, հայտնի հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, ձերբակալվել է ապրիլի 27-ին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։
***
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը ֆեյսբուքյան եթերում հայտնել է․ «Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, հացադուլ է իրականացնում։
Մենք այնպիսի օրերում ենք ապրում, որ մեր հերոսները, 30 տարվա զինվորականը, ով թշնամու ահն ու սարսափն էր, այսօր հայաստանյան բանտում է և ստիպված իրականացնում է հացադուլ։ Այն ձայնագրությունները, որոնք տարածվել են իրավապահների կողմից, պարզապես ծաղր են, որովհետև այնտեղ խոսք չկա ընտրակաշառքի մասին, այնտեղ խոսք կա հողերը պահելու, բնակարաններ կառուցելու, աշխատատեղեր ստեղծելու մասին․ սա այն ամբողջ ծարգիրն է, որի մասին մեր կուսակցությունը խոսում է։
Փաշինյանն ունի շատ լուրջ բարդույթներ պատերազմի հերոսների, ուժեղ, հաղթանակած տղամարդկանց նկատմամբ և դրա վառ դրսևորումն է այսօր Ավանեսյանի բանտում գտնվելը, Սամվել Կարապետյանի՝ ամիսներ շարունակ բանտում գտնվելը։
Որոշ ժամանակ առաջ ադրբեջանական բանտում հացադուլ էր անում Ռուբեն Վարդանյանը, իսկ այսօր պարոն Ավանեսյանն է հացադուլ անում հայաստանյան բանտում»։


