▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արշակ սրբազանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Անուղղելի եմ մնացել իմ հայացքների և դիրքորոշումների մեջ. Արշակ սրբազան

Բոլոր սցենարներն էլ հաշվարկված եղել են, բայց անակնկալներ կային, լրագրողներին ասաց Արշակ սրբազանը` ԱԱԾ մեկուսարանից դուրս գալուց հետո

«Ես հիշում եմ, որ կալանավայրերն ասում էին ուղղիչ աշխատանքային գաղութներ։ Ուրախ եմ ասել, որ ես անուղղելի եմ մնացել, իմ հայացքների և դիրքորոշումների մեջ ոչինչ չի փոխվել»,–ասաց արքեպիսկոպոսը։

Նշեց` այն ամենը, ինչ վերագրվել է իրեն, բացարձակապես կապ չունի իրականության հետ, ընդամենը փորձ է ահաբեկելու, վախ ներշնչելու։

Արշակ սրբազանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց վերաքննիչ դատարանի դատավոր Ա.Նիկողոսյանի որոշմամբ

Այս մասին տեղեկացրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

***

Արշակ սրբազանի նկատմամբ դատարանը սահմանել է վարչական հսկողություն, նաև տարածքային սահմանափակում. փաստաբան

 «Արշակ սրբազանին արգելված է Վաղարշապատ համայնքի տարածքից դուրս գալ, շփումներ ունենալ գործով վկաների հետ»,- ԱԱԾ մեկուսարանի մոտ լրագրողներին ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Դիտեք նաև՝

***

 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее