▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրի բանտ տանող ճանապարհի ցուցանակի վրա քաղաքացու մարմին է կшխված եղել

«ԱրմԼուր»-ը գրում է, որ կայքի տեղեկությունների համաձայն՝ օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Մասնավորապես՝ Արմավիրի բանտ տանող ճանապարհին առկա է ցուցանակ, որի վրա գրված է «Արմավիրի ՔԿՀ»։

Եվ ահա, ցուցանակի վրա օրերս քաղաքացու մարմին է կախված եղել։

Քաղաքացին ինքնասպան է եղել՝ ցուցանակի վրա կախվելու միջոցով, թե այլ հանգամանքներում է հայտնվել ցուցանակի վրա, կպարզի քննությունը։ Ավելին, բնակիչները մեզ հայտնեցին, որ չի բացառվում՝ մահացած քաղաքացին նախկին դատապարտյալ լինի, ով գնացել է այդ քայլին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее