▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմանի մարմինը հունական աստծո մարմնի պես է․ Ռոգան

UFC-ի հայտնի ամերիկացի մեկնաբան Ջո Ռոգանն իր հիացմունքն է հայտնել թեթև քաշային կարգի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի վերաբերյալ։

Ռոգանն ընդգծել է, որ Ծառուկյանն իր օրինակով կոտրում է այն կարծրատիպը, թե ապահովված ընտանիքների զավակները չեն կարող հաջողության հասնել սպորտի այս դաժան տեսակում:

«Ծառուկյանի հայրը միլիարդատեր է, բայց Արմանը բնավ ծույլ չէ։ Նա մարտահրավեր է նետում այն արմատացած կարծիքին, թե հարուստ ընտանիքից լինելու դեպքում չես կարող մեծագույն մարտիկ դառնալ: Եվ կարևոր չէ, թե դու ծնվել ես գետտոյում. այս տղան ձեր ջարդը կտա:

Ոմանք ասում են. «Օ՜, ես դուրս եմ եկել բրազիլական ֆավելաներից»: Դե ինչ, հաջողություն եմ մաղթում ձեզ այս հայ խելագարի դեմ պայքարում: Արմանի մարմինը հունական աստծո մարմնի պես է: Եվ նա գերազանց տիրապետում է ըմբշամարտին»,- ասել է Ռոգանը:

info@asekose.am/095519696
Սպորտ далее