▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում 23-ամյա նախրապանը պայթել է ականի վրա

սահմաններում Հադրութի շրջանում հանդամասերից մեկում խոշոր եղջերավոր անասուններ արածացնելիս ականի վրա պայթել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ՝ 23-ամյա Հարություն Ավագյանը։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վերջինս ուսի և ոտքի հատվածներում ստացել է բեկորային վնասվածքներ և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բրիգադը նրան նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, այնուհետև տեղափոխել Հադրութի բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Ըստ տեղեկությունների՝ բարեբախտաբար, ամպուտացիայի խնդիր չի եղել։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее