«Արցախ» իմ երաժշտության անունն է, որ իրենց դուր չի գալիս, պիտի փոխե՞նք. Արա Գևորգյան
«Արցախն» ընդամենը իմ բազմաթիվ ստեղծագործություններից մեկի անունն է իմ երգացանկում, ԱրմենիաSputnik–ին ասել է կոմպոզիտոր Արա Գևորգյանը` արձագանքելով Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեի բողոքին՝ հայ գեղասահորդների ելույթի վերաբերյալ․ Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
«Երևի վերնագիրը դուրները չի գալիս։ Ասում են Արցախ չկա` ուրեմն այդ երաժշտության անունն էլ պետք է չլինի՞։ Այդպես չէ, ես համաձայն չեմ։ Ես ստեղծագործություն ունեմ Վան, Մուշ, Արարատ, Սիս, Ադանա, Վաղարշապատ, Ադանա... հիմա ի՞նչ, վերնագիրները պետք է փոխե՞նք։ Հեղինակի իրավունքն է, ինչ ուզում դնում է իր ստեղծագործության անունը»,– ասաց կոմպոզիտորը։
📎Նշենք, որ Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Նիկիտա Ռախմանինը և Կարինա Ակոպովան հանդես են գալու Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո։ Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն այսօր բողոք է հայտնել Հայաստանը ներկայացնող գեղասահորդների կողմից մրցույթի ժամանակ «Արցախ» ստեղծագործության օգտագործման համար։
Դիտեք նաև՝


