Արամ Զավենիչի կուսակիցը՝ Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ լքում է կուսակցությունը, մասնավորապես գրելով․
«Քաղաքական հայտարարություն
Հարգելի հայրենակիցներ,
Վաղարշապատ խոշորացված համայնքի հարգելի համաքաղաքացիներ ,
Համարում եւ արձանագրում եմ,որ իմ քաղաքական գործունեության կոպտագույն սխալներից մեկը եղել է Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում <<Հանրապետություն>> կուսակցության ցուցակը գլխավորելը, ինչի համար ներողություն եմ խնդրում ,քանի որ բախումը գաղափարական,ներքաղաքական եւ արժեքային է , իսկ դա ինձ համար ավելի ցավալի է , քան եթե խնդիրը լիներ անձնական /ներանձնային տիրույթում։
«Հանրապետություն» կուսակցությանը, նրա նախագահին, թիմակիցներին, համակիրներին հորդորում եմ ինձ անգամ չարձագանքել ,որեւէ մեկնաբանություն ասվածին չտալ , քանի որ հայ հանրությանը ավելի շատ հետաքրքրում է հետեւյալ հարցի պատասխանը`
Ի՞նչ քաղաքական մոտիվացիա եւ հիմքեր են իրենք ` արեւմտամետ -լիբերալ ուժ հանդիսանալով ունեցել , որ սույն թվականի մարտի 28-ին քաղաքական համագործակցություն են սկսել հանրությանը գրեթե անծանոթ «Արժանապատվություն» պահպանողական նախաձեռնության հետ , որի նախագահը հանդիսանում է /էր Գագիկ Ծառուկյանի օգնականը, (որը հայտնի է իր բելառուսամետ/ռուսամետ քաղաքական հայացքներով ), որի նախագահը 2018 թվականի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում եղել է ԲՀԿ ռեյտինգային թեկնածուներից մեկը ,որի նախագահը հանդիսանում է ԲՀԿ Կենտրոն համայնքի խորհրդի նախկին նախագահը։
Ինչպես նաեւ կայացրել եմ ներքին որոշում `այսուհետեւ հիմնականում ապավինել իմ ժողովրդի `ինձ տված խորհուրդներին ու հորդորներին , որովհետեւ պարզվեց ,որ իրենք ճիշտ էին , ես `սխալ …»։
Աղբյուրն՝ այստեղ


