▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անչափահասին ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է 12-րդ դասարանի աշակերտ

2015 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 11:30-ին, Կենտրոնական զինվորական հոսպիտալից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  եկեղեցու հարևանությամբ գտնվող թիվ 182 դպրոցից,  կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք ախտորոշմամբ, իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 1997թ. ծնված՝ Սամվել Մարտիրոսյանը:

Դեպքի առթիվ նույն օրը Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Սամվել  Մարտիրոսյանը ճանաչվել է տուժող:

Հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երեւանի բնակիչ, թիվ 182-րդ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ։

Քննության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի բաժին

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Պատահարներ далее