▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անապայում փորձել են սպանել քրեական հեղինակություն Վալտեր Հարությունյանի որդուն

Անապայում անհայտ անձինք փորձել են սպանել տեղի գործարար Տիմուր Պոդոլսկիյին: Սա Տիմուր Պոդոլսկու դեմ երկրորդ մահափորձն էր։ 2016թ–ին անհայտ անձինք կրակ էին արձակել գործարարի ավտոմեքենայի վրա, արդյունքում նա վիրավորվել էր, իսկ նրա կինը` մահացել։ Մեքենայում այդ պահին երեխա էր եղել, որը չէր տուժել։

«Интерфакс»-ի տվյալներով՝ դեպքի հետևանքով 30-ամյա Պոդոլսկին լուրջ վիրավորում է ստացել:

Տիմուր Պոդոլսկու հայրը` Անապայում հայտնի քրեական հեղինակություն Վալտեր Հարությունյանը, սպանվել է 2013թ–ի նոյեմբերի 6–ին տեղի գերեզմանատանը, երբ բարեկարգում էր ընտանեկան դամբարանը։

Անտառում թաքնված դիպուկահարը երկու անգամ կրակել է Հարությունյանի վրա։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее