▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ը դեռ չի կասեցնում վիզային խաղարկության ծրագիրը․ Պետդեպ

 

ՏԱՍՍ գործակալությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ գրին քարտին դեմ արտահայտվելուն, ԱՄՆ իշխանությունները այս փուլում չեն կասեցնում վիզային խաղարկության ծրագիրը և ոչ մի փոոխություն չեն կատարում: Այս մասին հայտնել են ԱՄՆ Պետդեպարտամենտից։ Ավելին, այս պահին արդեն ԱՄՆ Պետդեպը շարունակում է 2019 թվականի խաղարկության հերթական փուլը։ Դիմումների ընդունելությունը սկսվել է հոկտեմբերի 18-ին և կավարտվի նոյեմբերի 22-ին։

Նշենք, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսն առաջարկել էր վերացնել միգրացիոն վիզաների խաղարկությունը՝ գրին քարտը, քանի որ շատ օտարերկրացիներ, ովքեր մասնակցում են ծրագրին, ըստ Սանդերսի՝ բացարձակապես ոչ մի կապ չունեն ԱՄՆ-ի հետ, չունեն հմտություններ և կրթություն:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի  սուր քննադատությունը գրին քարտի վերաբերյալ արտահայտվեց  Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее