ԱրմԼուրը գրում է, որ տեղեկացել է, որ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, նրա կինը՝ նախկինում մեղադրյալի կարգավիճակում հայտնված Անի Գևորգյանը, ինչպես նաև Սիմոնյանի նախկին կինը՝ Մարիամ Մարգարյանը, մեկնել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
«ԱՄՆ է մեկնել նաև Ալեն Սիմոնյանի խորհրդական-օգնական Համլետ Գևորգյանը։
Ի դեպ, դեռ 2024 թվականի դեկտեմբերին գրել էինք, որ Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը, կրկին մեկնել էր ԱՄՆ, և այդ ժամանակ ևս Ամերիկայի Միացյալ Նահանգներում նրան ուղեկցում էր Ալեն Սիմոնյանի «խորհրդատու-օգնական» ձևակերպված Համլետ Գևորգյանը։
Այդ ժամանակ Մարիամ Մարգարյանը ԱՄՆ-ից լուսանկարներ էր հրապարակել սոցցանցի իր էջում, որտեղ նա ԱԺ նախագահի խորհրդական-օգնական Համլետ Գևորգյանի, երգիչ Էրիկ Կարապետյանի և նրա կնոջ՝ Սվետլանա Իշխանյանի հետ է։
Թե ինչ նպատակով է այս խումբը մեկնել ԱՄՆ, հայտնի չէ»,-գրումէ սկզբնաղբյուրը։
Դիտեք նաև՝


