▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԱԿԲԱ-ն $-ով փոխանցումներ չի կարողանում կատարել․ Կռահում եմ, որ ամերիկյան միջնորդ բանկերը սրանց սև ցուցակ են գցել». Վահե Բալբաբյան

Գործարար Վահե Բալբաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընկերներ, ողջույն։ Ձեր խորհրդի կարիքն ունեմ։ Էս չմո, գեղի դուքյան հայկական բանկերի հետ արդեն մի քանի տարի է` չեմ աշխատում։ Պարզվում է, որ սրանց ծառայություններն էլ ավելի են վատթարացել։
Պարզվում է, որ օրինակ Ակբա բանկը որոշ ապրանքատեսակների համար՝ հատկապես էլեկտրոնիկայի, ԱՄՆ-ի դոլարով փոխանցումներ չի կարողանում կատարել ու պետք է հաշվի վրայի ԱՄՆ-ի դոլարը փոխել Եվրոյի, մեջն էլ ահռելի գումարներ կորցնել ստահակների փոխարժեքների մեծ տարբերությունների պատճառով՝ մոտ 3-4%, որպեսզի փոխանցումներն անցնի Եվրոյով։
Կռահում եմ, որ խնդիրը նրանում է, որ ամերիկյան միջնորդ բանկերը սրանց սև ցուցակ են գցել, ռսների համար սանկցիաները շրջանցելու համար։
Հարցս հետևյալն է. մնացե՞լ է Հայաստանում գեթ մեկ-երկու մաքուր բանկ, որոնք ռսների համար փողերի լվացումով չեն զբաղվել, չեն ընդգրկվել ԱՄՆ-ի բանկերի սև ցուցակներում ու դեռ կարողանում են ԱՄՆ-ի դոլարով փոխանցումներ կատարել ցանկացկած երկիր»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее