Ադրբեջանում արդեն հայտարարում են, որ Մեղրիի երկաթուղին պիտի ադրբեջանական լինի. Սուրենյանց
«Բանակցություններում Ադրբեջանը այդ պնդումն անելու է, իմ ինսայդերական ինֆորմացիայով Ադրբեջանն արդեն 6 ամիս է` այդ պահանջը դնում է Հայաստանի առաջ ու անգամ ներդրում են պատրաստ անել»,– ԱրմենիաSputnik մամուլի ակումբում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Հիշեցրեց` երբ ցնծում էին, թե ադրբեջանական բենզին է գալիս Հայաստան, Ադրբեջանում դատախազը ցմահ ազատազրկում էր պահանջում Ռուբեն Վարդանյանի համար։
***
Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը շարունակվում է արագացված տեմպերով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Ադրբեջանի և Թուրքիայի միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին։
Ասադովը հայտարարել է, որ սկզբնական փուլում 15 միլիոն տոննա թողունակությամբ այս երկաթուղին կդառնա «Միջին միջանցքի» գլխավոր զարկերակը։
«Ուրախալի է նշել, որ Կարս-Նախիջևան երկաթուղու հիմնաքարը դրվել է օգոստոսին, որը «Զանգեզուրի միջանցքի» մի մասն է և կծառայի թե՛ Ադրբեջանին, թե՛ Թուրքիային, թե՛ այլ երկրներին»,-ասել է նա


