Ադրբեջանից Հայաստան բենզին ներկրած երկրորդ ընկերությունը փոխկապակցված է հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի հետ։ Ֆակտոր.am-ը գրում է, որ պարզել է՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ի սեփականատեր Սամվել Մկրտչյանը Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի եղբոր որդին է։
Ավելին՝ Սամվել Մկրտչյանը և Սամվել Ալեքսանյանի ու Շողերինա Մկրտչյանի որդիներից մեկը՝ Գրիգոր Ալեքսանյանը, գրանցված են Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող նույն բնակարանում։ Ի դեպ, «Շիշա ուորլդ» ընկերության գործունեության ոլորտը ՊԵԿ-ում գրանցված է ոչ թե վառելիքի վաճառք կամ ներկրում, այլ՝ ծխախոտային արտադրատեսակների արտադրություն։
Դիտեք նաև՝


