▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը ԶՈւ հատուկ նշանակության ուժեր է ստեղծում, իսկ մենք՝ ոստիկանական․․․Սեյրան Օհանյան

Ադրբեջանը ԶՈւ հատուկ նշանակության ուժեր է ստեղծում, իսկ մենք՝ ոստիկանական, Եռաբլուրում ասաց Սեյրան Օհանյանը` պատասխանելով Փաշինյանի` պարբերաբար նախկինների օրոք բանակի վիճակին վերաբերող քննադատություններին։

«Կարծում եմ, որ այս 5 տարիները բաց թողնված ժամանակաշրջան է, ավելին կարելի էր անել՝ սկսած նրանից, որ պետք է մշակվեր ազգային անվտանգության ռազմավարությունը՝ նոր խնդիրներին համաձայն, որոնք ավելացել են և՛ մարտական, և՛ մարտավարական առումով»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Ինչ վերաբերում է նոր սպառազինությունների ձեռքբերմանը, ՀՀ պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը կարծում է, որ ձեռքբերմանը զուգահեռ պետք է հնարավորություններ ստեղծվեն բանակի կողմից դրանք յուրացնելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее