«Ադրբեջանը չի օգտագործում իր արտադրած բենզինը, այլ վաճառում է ՀՀ-ին․ ի՞նչ կա թաքնված»
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լսե՞լ եք տետրաէթիլային կապար պարունակող բենզինի մասին։
Ամեն ինչ հերթով։
Ադրբեջանը չի օգտագործում իր արտադրած բենզինը, այլ վաճառում է Հայաստանին, իսկ ինքը բենզին գնում է Վրաստանից։
Այս մասին հրապարակում էր արել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը՝ մատնանշելով ադրբեջանական Report.az լրատվամիջոցի հոդվածը։ Փաստացի Ադրբեջանը 2021 թվականից Premium տեսակի բենզին ձեռք է բերում Վրաստանից, բայց Հայաստանին սկսել է վաճառել իր արտադրած բենզինը։
Ի՞նչ կա թաքնված։
Դեռևս ԽՍՀՄ տարիներին Ադրբեջանում արտադրվում էր տետրաէթիլային կապար պարունակող բենզին, որը չափազանց էժան է, բայց խիստ վտանգավոր է մեքենաների և մարդկանց համար։ 2002 թվականից Ռուսաստանը արգելել է այդպիսի բենզինի արտադրությունը և ներկրումը իր երկիր։ ԵՄ-ն, ԱՄՆ-ն ու զարգացած այլ երկրներ ևս թույլ չեն տալիս էթիլային կապար պարունակող էժան բենզինի ներմուծում կամ արտադրություն։
Տետրաէթիլային կապար պարունակող բենզինը շարքից հանում է մեքենաների շարժիչները, իսկ բենզինի այրման ժամանակ մթնոլորտ են արտանետվում խիստ վտանգավոր նյութեր, որոնք օդում տարրալուծվում են ու մտնելով մարդու շնչուղիներ՝ քայքայում նյարդային համակարգը, առաջացնում կաթված և բազում այլ առողջական խնդիրներ։
Տետրաէթիլային կապարի հետևանքով մարդկանց մոտ մթագնում է գիտակցությունը, վնասվում է ուղեղի թաղանթը, առաջանում է սրտի առիթմիա և ընդհուպ սրտի կանգ, մարդիկ դառնում են ագրեսիվ։ Այդ ուժեղ թույնի հետևանքով եթե մարդը ողջ է մնում, լավագույն դեպքում դառնում է անպտուղ։
Ադրբեջանը իր համար չի արտադրում բենզին, բայց Հայաստանի համար հատուկ արտադրում է և ուղարկում մեզ մոտ։
Կարո՞ղ ենք կասկածներ ունենալ, որ Ադրբեջանը չի հրաժարվել տետրաէթիլային կապար պարունակող բենզինի արտադրությունից և հենց դա է ուղարկում մեր երկիր»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet