«Ադրբեջանցիներն այսօր ՌԴ-ին հիշեցրեցին, որ միջանցքը ոչ թե մասամբ, այլ ամբողջությամբ է փակ»
2022-12-21 23:44:00
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը պնդում էր, որ Հայաստանն Արցախի հետ կապող միջանցքը մասամբ է փակ։
Ադրբեջանցիներն այսօր ՌԴ-ին հիշեցրեցին, որ միջանցքը ոչ թե մասամբ, այլ ամբողջությամբ է փակ՝ թուրք դեսպանի «ակցիայի վայրում» հայտնվելը վկա։
Այսօր նույնիսկ ռուս խաղաղապահների մատակարարումն իրականացնող մեքենաների շարասյունն են կանգնեցրել։
Եթե սա նույնիսկ միանգամյա ապտակ է, ապա դա դեռ չի նշանակում, որ հեղինակազրկումը մեկանգամյա է։
Թուրքիան Ադրբեջանի միջոցով նախ հեղինակազրկում է ՌԴ-ին՝ ցույց տալով նրա անկարողությունը, ապա ամրապնդում իր ներկայությունը տարածաշրջանում։
Թե սրան ինչ կառաջադրի Ռուսաստանը, դեռ դժվար է ասել, բայց այն, որ ՌԴ կոշտ միջամտության և Թուրքիային իր տեղը ցույց տալու ժամանակը վաղուց է հասունացել, արդեն բոլորին է ակնհայտ»։
VIDEO
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը ուզում են միացնել իրար․․․ Ինչու՞, ի՞նչ է կատարվում․․․
далее
Հրապարակվել է ԹՐԻՓ-ի իրականացման շրջանակը, որը ցուցանում է, որ սա Նախիջևանը Ադրբեջանին կապող...
далее
Փաշազադեի երազանքն է, որ Հայ առաքելական եկեղեցին վերանա, Փաշինյանին էն գլխից չեմ հավատացել․ քաղաքացի
далее
Մկո, դու պատրա՞ստ ես քո տան մեջ թուրքին գրանցես․․․․Վարդան Ղուկասյան
далее
Փաստագրեք, թե ինչպիսի ապօրինություններ են տեղի ունենում․․․Տեր Զարեհ Աշուրյան
далее
Իրան հավատացյալի տեղ ա դրել, եկել ա ստեղ, ով բան ա խոսել, ասել են՝ «Иди *****» ․․․ Չարենցավանցի
далее