▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«911» ծառայությունը հրդեհի ազդանշան է ստացել ԱԺ-ից

 

 

Ապրիլի 11-ին, ժամը 12.04-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում             հրդեհային ազդարարման ինքնաշխատ համակարգով ազդանշան է ստացվել ՀՀ Ազգային ժողովից:

«911» ծառայության օպերատորն անմիջապես կապ է հաաստատել Ազգային ժողովի անվտանգության աշխատակցի հետ, ով տեղեկացրել է, որ Ազգային ժողովում հրդեհ չի բռնկվել և հրշեջ-փրկարարական խմբի անհրաժեշտություն չկա:

ՀՀ ԱԻՆ

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ապրիլի 13-ին կայանալիք հանրահավաքի մասին իրազեկելուց հետո գունավոր ծուխ արձակող պայթուցիկ վառեց: Նրան միացավ պատգամավոր Լենա Նազարյանը:

 


Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее