▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

9 միլիոն դրամի կաշառք ստանալուց հետո ձերբակալվել են ՊԵԿ գլխավոր օպերլիազորներ

Կրկին ՊԵԿ պաշտոնյաներ են ձերբակալվել՝ կաշառքի գործով։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից Asekose.am-ին հայտնել են, որ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում հանցավոր արարք կատարելուց անմիջապես հետո ձերբակալվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի երկու գլխավոր օպերլիազորներ։
Վերջիններս մեղադրվում են տնտեսվարողի օգտին ապօրինի գործողության դիմաց նրանից առանձնապես խոշոր չափերի՝ 9 միլիոն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее