▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

8 մարդ թունավորվել է շմոլ գազից. կա մեկ զոհ

mes.am-ը գրում է, որ փետրվարի 2-ին, ժամը 10.59-ին Հրազդանի ԲԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 00.50-ի սահմաններում շմոլ գազից թունավորման նախանշաններով հիվանդանոց են տեղափոխվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջանի բնակիչներ Ա. (ծնվ. 1937 թ.), Պ. (ծնվ. 1946թ.), Լ. (ծնվ. 1950 թ.), Հ. (ծնվ. 1984 թ.), Հ. (ծնվ. 1986 թ.), Հ. (ծնվ. 1989 թ.), Մ. (ծնվ. 1993 թ.) և Լ. (ծնվ. 2014 թ.) Սարգսյանները:

Բժիշկները Հ., Հ., Մ. և Լ. Սարգսյանների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, Ա., Լ. և Հ. Սարգսյանները ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել, իսկ Պ. Սարգսյանը հիվանդանոցում մահացել է:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Պատահարներ далее