▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

56-ամյա տղամարդը կասկածվում է 16-ամյա խորթ աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ

Ոստիկանության Երևան քաղաքի բաժիններից մեկի անչափահասների գործերով բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 15-ին տվյալ ոստիկանության վարչական շրջանի բնակիչ, 16-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու փաստով:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, անչափահասների գործերով բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ աղջկա մոր ներկայիս 56-ամյա ամուսինը իրենց տանը երեխայի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ:

Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվել են տվյալ բաժնի հետաքննության բաժանմունք, իսկ երեխան սովորում է Երևանում հայտնի կրթահամալիրներից մեկում:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Պատահարներ далее