▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«4-5 սպա է կանգնած, ամեն մեկի հագին տարբեր բատինկա». Գեղամ Մանուկյան

«Օրերս մոդուլային նոր զորամաս էիք բացել: Աչքովս ընկավ շարք կազմած բարձրաստիճան զինվորականների բատինկաները: Հրամանը տվել էիք՝ սպիտակ բատինկաներ պետք է հանգնեն, բայց որտեղի՞ց դրանք, ով որ խանութից կարողանում, գնում է: 4-5 սպա կանգնած է, ամեն մեկի հագին տարբեր բատինկա»,- ԱԺ-ում, դիմելով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, ելույթում ասաց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Ավելի վաղ խնդրին անդրադարձել էր նաև Տիգրան Աբրահամյանն ու գրել. «Սուրեն Պապիկյանը բանակում ատեստացիայի գործընթացի վերաբերյալ լուսանկար է հրապարակել: Կոնկրետ այս նկարը վերաբերում է շարային պատրաստության քննությանը:
Այս նկարն ուշադրությանս արժանացավ, որովհետև 3 սպաներ են` 3-ն էլ տարբեր գլխարկներով, համազգեստի գոտիներով, սապոգներով (2-ինն է նկատելի):
Անշուշտ այս սպաները դրա համար մեղավորություն չունեն, ամենուրեք նույն վիճակն է. հուսով եմ, որ նրանք ատեստացիայի քննությունները բարեհաջող հաղթահարել են:
Նաև վստահ եմ, որ որոշների կասեն` այս տարի նոր համազգեստ է լինելու և այլն: Միգուցե, բայց արդեն 5 տարի է բանակի համազգեստն է քննարկվում, որը թվում է, թե տեխնիկական հարց է, սակայն տարիներով ձգվում է:
Կարելի է պատկերացնել ավելի լուրջ, բարդ, բովանդակային փոփոխությունների և դրանց ընթացքի մասին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее