▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

22-ամյա աղջիկը Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել

Այսօր՝ օգոստոսի 24-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժինների խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Պատահարներ далее