|
«Ցանկանում եմ անդրադառնալ պարբերաբար քարոզչական դաշտ նետվող թեզին, թե ինչո՞ւ նախկինում Արցախի անկախությունը չճանաչեցիք»,- համագումարի ժամանակ իր ելույթում ասաց Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու շարունակեց․ «Հիշում եք՝ 2008-ին օգտվելով ներհայաստանյան քաղաքական խժդժություններից, Ադրբեջանը ձեռնարկեց դիվանագիտական հարձակում ու ՄԱԿ-ի ԳԱ-ում անցկացրեց Մադրիդյան սկզբունքներին հակասող բանաձև, որին դեմ քվեարկեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները, այն չստացավ նաև ԵՄ անդամ երկրների աջակությունը։ Այդ ժամանակ մենք ՄԽ համանախագահներին փոխանցեցինք, որ ՀՀ-ն երկու դեպքում կճանաչի Արցախի անկախությունը․ եթե լինի երկարատև, լայնածավալ պատերազմ ու երկրորդ, եթե ՄԽ համանագահները չսաստեն ադրբեջանական դիվանագիտական ոտնձգությունները՝ Արցախի հարցի լուծումը տեղափոխելու այլ, այդ թվում ՄԱԿ-ի ԳԱ հարթակ։ Երբ ՀՀ կառավարիչներն են շահարկում այս հարցը, ապա արձագանքս պարզ է․ Արցախի ճանաչումն այս երկու առիթներից դուրս, ինքնին կբերեր միջազգային հանրությունից ՀՀ-ի մեկուսացմանն ու լայնածավալ պատերազմի։ Նախկինների օրոք լայնածավալ պատերազմ չի եղել, չի եղել մեր բանակի ու դիվանագիտական աշխատանքի շնորհիվ։ Սրանց օրոք 2020-ի պատերազմը արդեն լայնածավալ մասշտաբ էր ընդունվել, աղետալի էր, ու չկանգնեցվեց մի վախկոտ պոպուլիստի պատճառով ու ձգվեց 44 օր՝ ինչ է թե իրեն դավաճան չասեն»։ |
***
|
«Աշխարհում չգրված օրենք կա․ կապիտուլյացիայի ենթարկված երկրի ղեկավարը պետք է հեռանա, հակառակ դեպքում, երկիրը կրում է անդառնալի ու անհամաչափ կորուստներ»,- համագումարի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Ավաղ, ՀՀ կառավարիչը պետությունը պաշտպանելու փոխարեն նախընտրեց պահել իր աթոռը, և մենք կորցրեցինք մեր հայրենիքի մի մասը, իսկ մյուս մասին շարունակում է վտանգ սպառնալ»,- հավելեց նա։ Դիտեք նաև՝ |
|
ՀՀ երրորդ նախագահը, անդրադառնալով սպասվող ընտրություններում ՀՀԿ հայտարարությանը, ասաց․ «Գործադիր մարմինը որոշում կայացրեց զերծ մնալ համապետական ընտրություններին մասնակցությունից։ Որոշումը մի մասի սրտով չէ, գիտեմ նաև, որ ճիշտ աշխատանքի դեպքում կհաղթահարեինք կուսակցության համար անհրաժեշտ չորս տոկոսի շեմը, բայց գիտեմ նաև մեկ այլ ճշմարտություն․ մեզ իշխանափոխություն է պետք, մեզ չի հետաքրքրում մի քանի մանդատ ունենալու հեռանկարը»։ Նրա խոսքով՝ ուղղակիորեն չմասնակցելով ընտրություններին՝ ՀՀԿ-ն շարունակելու է մնալ պայքարի առաջամարտիկներից մեկը։ *** |
|
«Մենք չենք մասնակցում այս ընտրություններին, որպեսզի՝ Ա․ էլ ավելի չպառակտենք ընդդիմադիր դաշտը, Բ․ հնարավորություն տանք սեփական խոստումները կյանքի կոչելու բոլոր այն ուժերին, որոնց թվում է, թե իբր իրենց նշած, իրենց կողմից իրենց կարծիքով մեզ պիտակավորող՝ նախկինները խանգարում են իշխանափոխություն անել, Գ․ քաղաքական դաշտում սեփական եսը, ներկուսակցական շահերը, սեփական քաղաքական հաշվարկները հանուն ընդհանուր հաջողության ստորադասելու օրինակ ծառայենք ու Դ․ որոշումը պայմանավորված է նրանով, որ մանրակրկիտ արված սոցհետզոտությունները ցույց են տալիս, որ ՀՀԿ-ի համակիրները պատրաստվում են քվեարկել միայն ընդդիմադիր ուժերի օգտին, այսինքն՝ մեր ընտրողների ձայները չեն կորչելու, այլ միանալու են ընդդիմադիր ուժերին ընտրողների ձայներին՝ նպաստելով իշխանությունների վերարտադրման կասեցմանը»,- ՀՀԿ համագումարի ժամանակ իր ելույթում ասաց Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով խորհրդարանական սպասվող ընտրությունների մասին։ Նա կրկնեց, որ չմասնակցելը պայքարից հրաժարվել չէ։ Դիտեք նաև՝ |
|
«Ամիսներ առաջ կուսակցության խորհրդի նիստում ընդունված բանաձևում, հրամայական համարելով կապիտուլյանտ իշխանություններից օր առաջ ազատվելը, սահմանել էինք առաջնահերթություններ՝ իշխանափոխությունից հետո»,- համագումարի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Առաջին, երկրի ներսում համերաշխության մթնոլորտի ստեղծում՝ իհարկե անպատիժ չթողնելով ավանտյուրիստներին, երկրորդ՝ ԶՈՒ մարտունակության վերականգնում, երրորդ՝ մասնագիտական բարձր որակի դիվանագիտական կորպուսի ձևավորում, ՀՀ-ի դաշնակիցների ու գործընկերների հետ հարաբերությունների վերականգնում»,- հավելեց նա։ *** |
|
«Կապիտուլյանտը ժամանակին մեղադրում էր, թե գործող Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում է»,- ՀՀԿ համագումարի իր ելույթում ասել է Երրորդ նախագահը՝ հավելելով․ «Իսկ հիմա, արի ու տես, որ պատրաստվում է մեր Սահմանադրությունից Ալիևի հագով կոստյում կարել, քանի որ այդպես են ուզում Ալիևն ու նրա ավագ եղբայրը»։ |


