|
Փետրվարի 2-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ 65-ամյա Հայաստան Հ․-ն և հայտնել, որ փետրվարի 1-ին ժամը 12։00-ի սահմաններում հարսը՝ մարզերից մեկի բնակիչ 21-ամյա Սյուզաննա Ե․-ն, առանց տանը տեղյակ պահելու, հեռացել է տանից՝ իր հետ տանելով մեկ հատ ոսկյա վզնոց իր խաչով, մեկ հատ ոսկյա ձեռնաշղթա և թվով երկու ոսկյա մատանիներ՝ իրենց պատճառելով մոտ 2 մլն դրամի նյութական վնաս։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստան Հ․-ն ասել է, որ 10 օր է հարս են բերել, այդ 10 օրվա ընթացքում հարսը մեկ անգամ փախել է, սակայն հայրը նրան հետ է բերել։ Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։ |
10 օրվա հարսը գողացել է տան ոսկյա զարդերն ու փախել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


