▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեմաֆին Գասպարյանը նպաստների հետ կապված պարզաբանում է տարածել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարցերից ելնելով մանրամասնեմ.


     ❗️2020 թվականի հուլիսի 1-ից ֆիզարձակուրդում գտնվող մայրերը մինչև երեխայի 2 տարին լրանալը կստանան ամսական 26,500 դրամ 18,000 դրամի փոխարեն:
     ❗️Գյուղական բնակավայրում ապրող ՉԱՇԽԱՏՈՂ մայրերը ևս մինչև երեխայի 2 տարին լրանալն ամսական կստանան 26,500 դրամ:
     ❗️Գյուղական բնակավայրում ապրող, ԱՇԽՏՈՂ և ֆիզարձակուրդում գտնվող մայրերը մինչև երեխայի 2 տարին լրանալը կստանան ամսական 53,000 դրամ:
     ԿԱՐԵՎՈՐ. 2020 թվականի հուլիսի 1-ի նպաստների փոփոխությունները վերաբերում են բոլոր նպաստառուներին, որոնք այն արդեն իսկ ստանում են»:

info@asekose.am/095519696
Հասարակություն more