▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխեն Ալեքսանյանը ոչ թե արդարացվել է, այլ փոխվել է նրա արարքին տրված իրավական գնահատականը․ խափանման միջոցը՝ կալանավորումը, թողնվել է անփոփոխ․․․

Աշխեն Ալեքսանյանը ոչ թե արդարացվել է, այլ փոխվել է նրա արարքին տրված իրավական գնահատականը, և խափանման միջոցը՝ կալանավորումը, թողնվել է անփոփոխ․ պարզաբանում է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Ծովինար Խաչատրյանը։

«Դատարանը գտել է, որ մեղադրյալ Աշխեն Մնացականի Ալեքսանյանին վերագրված և Դատարանի կողմից հաստատված արարքը համապատասխանում է ոչ թե պետական դավաճանության, այլ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հանցակազմին։ Մեղադրական վերդիկտ կայացվելու պայմաններում մեղադրյալ Աշխեն Մնացականի Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, թողնվել է անփոփոխ»։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե դատարանը արդարացրել է պետական դավաճանության մեջ մեղադրվող Աշխեն Ալեքսանյանին

Նրա պաշտպանը հայտնել էր, որ Աշխեն Ալեքսանյանն իրեն մեղսագրվող պետական դավաճանության մեղադրանքով արդարացվել է, իսկ 441 հոդվածով` պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորություններն անցնելը, դատապարտվել։

«Ըստ դատարանի՝ վերջինիս գործողություններում առկա էր ՀՀ Քր Օր.-ի 441-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք (առավելագույնը՝ 4 տարի ազատազրկում)»։

Դատախազությունից  հայտնել էին, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու են։

Հիշեցնենք, որ ԱԳՆ–ի աշխատակցին կալանավորել էին  2025–ի օգոստոսի 29–ին։ Այն ժամանակ նշվում էր, որ նա սիրային կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ և նրան փոխանցել կարևոր տեղեկություններ։

info@asekose.am/095519696
Հասարակություն more