▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փնտրում են ոչ թե յուրայինների շրջանում, այլ դավանափոխ եղած նախկինների շրջանակում

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերին Մասիս համայնքում սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, իշխանությունը տևական ժամանակ է՝ համայնքապետի թեկնածուի փնտրտուքի մեջ է: Ուշագրավ է, որ փնտրում են ոչ թե յուրայինների շրջանում, քանի որ այս տարածաշրջանում զտարյուն ՔՊ-ականներ չկան, որոնք ունեն քիչ թե շատ վարկանիշ` ընտրություններում հաղթանակ տանելու համար, այլ դավանափոխ եղած նախկինների շրջանակում։ 

Մեզ ասացին, որ ՔՊ-ն այս պահին երկու թեկնածուի է դիտարկում, մեկը Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի որդին է՝ Հովհաննես Հակոբյանը, որը քաղաքի անձնագրայինի պետն է։ Մյուսը դարձյալ նախկին քաղաքապետ Դմիտրի Նազարյանի փեսան է։ Առայժմ բանակցությունները վերջնական «իտոգի» չեն եկել, և չկարողացանք պարզել, թե նրանցից ում վրա է կանգնել ընտրությունը, թեպետ հնարավոր է, որ այլ թեկնածու գտնվի»։

info@asekose.am/095519696
Մամուլ ավելին