▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ

«Փաստ»-ը գրում է․ «Օրերս սոցիալական ցանցերում ակտիվորեն տեսանյութեր են տարածվում, որոնցում փորձեր են արվում ներկայացնել, թե իբր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա հետ փոխկապակցված անձանց կողմից ճնշումներ են գործադրվել գործարար Հարություն Քնարյանի նկատմամբ:
Մեր տեղեկություններով, Հարություն Քնարյանը, որն իրեն դիրքավորել և գովազդում էր որպես շաքարավազի շուկայում նոր մենաշնորհ ունեցող խոշոր խաղացող, իր բիզնես գործունեության ընթացքում մշտապես ստացել է Հովիկ Աբրահամյանի անմիջական աջակցությունը։ Նախկին վարչապետը միջնորդել է տարբեր գործարարների, բանկերի և գործընկերների, որպեսզի նրան տրամադրվեն անհրաժեշտ միջոցներ՝ բիզնեսը զարգացնելու համար: Սակայն հետագայում ի հայտ է եկել իրական պատկերը. Հարություն Քնարյանը խոշոր պարտքեր է կուտակել իր բոլոր գործընկերների նկատմամբ: Չկարողանալով սպասարկել այդ ահռելի ֆինանսական պարտավորությունները՝ նա ընտրել է շանտաժի, վարկաբեկման և ապատեղեկություն տարածելու ճանապարհը: Այժմ նա փորձ է անում Հովիկ Աբրահամյանի անունը շահարկել իր կուտակած պարտքերի պատմության մեջ:

Մեզ չհաջողվեց կապ հաստատել Հովիկ Աբրահամյանի հետ, սակայն, մեր տեղեկություններով, նրա փաստաբանական թիմն արդեն իսկ դատական հայց է ներկայացրել ապատեղեկություն տարածող աղբյուրի դեմ: Ինչպես նաև, մեր տեղեկություններով, փաստաբանական թիմը պատրաստվում է դատական պատասխանատվության ենթարկել բոլոր այն լրատվամիջոցներին, էջերին ու հարթակներին, որոնք կտարածեն նմանատիպ զրպարտչական բովանդակությամբ ապատեղեկատվություն:
Ինչ վերաբերում է Քնարյանի իրական ֆինանսական պարտավորություններին, ապա համապատասխան փաստաթղթերի համաձայն, նա ահռելի չափերի պարտքեր է կուտակել տարբեր ընկերությունների և բանկերի առջև: Մասնավորապես, գործարարը «Կումայրի Գրուպին» պարտք է 35 միլիոն դրամ, «Սվիսբանկին»՝ 225 միլիոն դրամ, իսկ «Յունիբանկին»՝ 250 միլիոն դրամ: Բացի այդ, «Արգոբրուտ» ընկերության նկատմամբ պարտքը կազմում է 14,3 միլիոն ռուսական ռուբլի: Գործարարի պարտքերի ցանկն այսքանով չի ավարտվում. ձեթի մատակարարման մասով «CITY» ՍՊԸին նա պարտք է 12,495,000 ռուսական ռուբլի, ցորենի գծով «Բաղրամյան» ՍՊԸ-ին՝ 8,878,320 ռուսական ռուբլի, իսկ շաքարավազի մատակարարման մասով «ALEX AND HOLDING» ՍՊԸ-ին՝ 9,613,782 ռուսական ռուբլի:

Փաստացի, բոլոր ընկերությունների և բանկերի մասով նրա պարտքերի հանրագումարն ու աշխարհագրությունը պարզապես ահռելի են. խոսքը վերաբերում է տասնյակ կազմակերպությունների ու գործընկերների, ինչը ակնհայտորեն փաստում է, որ սեփական խնդիրները մեկ անձի «գրպանը գցելը» էժանագին մանիպուլ յացիա է և կուտակված պարտքերից խուսափելու ձախողված փորձ: Այսպիսով, հերթական անգամ պայթեց տարբեր քարոզչամեքենաների կողմից գովերգված «մենաշնորհ վերացնողի» փուչիկը, և պարզ դարձավ, որ գործ ունենք տարբեր անձանց վստահությունը չարաշահելով հարստացած, շարքային ներքին «խոպանչիներից» մեկի հետ»։

info@asekose.am/095519696
Մամուլ ավելին