▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որ քպ-ն չլիներ` քեզ ամբողջ Արմավիրի մարզում բացի քո տանեցիներից ուրիշ մեկը ճանաչելու՞ է․ Հրանտ Ավետիսյան

Ակտիվիստ Հրանտ Ավետիսյանի գրառումը՝ կից տեսանյութով․ 

Որ քպ-ն չլիներ` քեզ ամբողջ Արմավիրի մարզում բացի քո տանեցիներից ուրիշ մեկը ճանաչելու՞ էր: Կամ անգամ հիմա` բացի ձեր աշխատողներից ու անձնական բիզնեսմեններից կյանքում մեկը քեզ բարև տված կա՞: Խուդաթյան Դավիթ լավ հիշի, որ օրը նիկոլը վարչապետ չեղավ ու դու կամ շրջապատիցդ մեկը առաջադրվեցիք որպես թեկնածու` երկու ձայն ես հավաքելու, երրորդ մարդ չի գտնվելու, որ ձեզ ձայն տա:

Ավելի վաղ էլ՝ լրագրող Լիա Սարգսյանն էր ֆեյսբուքյան իր էջում գրել․ ․ «Տիկի՛ն Հակոբյան, այցելե՛ք նախարարական կաբինետներ և կրթե՛ք Դավիթ Խուդաթյանին
«Իշխանություն» լրատվականը օրեր առաջ քաղաքացիների խնդրանքով անդրադարձել էր Վաղարշապատի Զվարթնոց թաղամասի կարեւոր ճանապարհահատվածի անմխիթար վիճակին։ Նշել էինք, որ համայնքապետ Արգիշտի Մեխակյանը դեռ յոթ ամիս առաջ խոստացել էր, թե երկու-երեք ամսից կսկսվեն ճանապարհի վերանորոգման աշխատանքները, սակայն խոստումն այդպես էլ չի կատարվել։
Եվ ահա, խնդրին արագ լուծում տալու, կատարված աշխատանքի կամ ուշացման պատճառների մասին պարզաբանում ներկայացնելու փոխարեն, գերթանկարժեք ամենագնացներով երթևեկող և հարկատուների հաշվին միլիոնավոր դրամների պարգևավճարներ ստացող նախարար Դավիթ Խուդաթյանը որոշել է ծաղրել խնդրի մասին բարձրաձայնողներին՝ անվանել է «Վաղարշապատի ընտրությունների արդյունքներից դեռևս ուշքի չեկած ճանապարհագետ-բլոգերներ»։
«Փայլուն» ինտելեկտի տեր Դավիթ Խուդաթյանն իր «կարճ խելքով» կարծում է, թե այսպես փակելու է հարկատուներիս բերանը։
Թերևս նրանից ավելին սպասելն անիմաստ է․ մարդն իր մտավոր ողջ զինանոցը ցուցադրեց մեկ գրառմամբ։ Մնում է միայն հիշեցնել Աննա Հակոբյանի հայտնի հորդորը՝ «Կրթվե՛ք, տղաներ, կրթվե՛ք, քանզի կրթվելը նորաձև է»։ Հուսանք մի օր այս «նորաձևությունը» կհասնի նաև նախարարական կաբինետներ»։

 

Քաղաքական ավելին