▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մասիսում ավագանու ընտրություններ դեռ չեն կայացել, բայց արդեն ձերբակալված կա

Մասիսում ավագանու ընտրություններ դեռ չեն կայացել, բայց արդեն ձերբակալված կա

ՆԳՆ զանգած քաղաքացին հայտնել է, որ Մասիս քաղաքում քարոզչություն անելիս մի տղամարդ սպառնացել է իրեն։ Ոստիկանները պարզել են, որ 37-ամյա բնակչին նրա անչափահաս որդու ներկայությամբ հայհոյել և սպառնալիքներ է հնչեցրել Նիզամի գյուղի բնակիչ 40-ամյա տղամարդը։

Տղամարդը հայտնաբերվել է, ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է։

Մասիս համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են «Կառուցող» կուսակցությունների դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանը, և ՔՊ–ն, որի ցուցակը գլխավորում է Հովհաննես Հակոբյանը (ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Մասիսի անձնագրային բաժնի պետն է)։

Հասարակություն ավելին