9-րդ դասարանի աշակերտների կրթական ծրագրում՝ ռուսաց լեզվի մեթոդական ուղեցույցում, ուսուցիչներն հորդորում են աշակերտներին հանձնարարել դիտել «Слово пацана. Кровь на асфальте» քրեական ենթամշակույթ կրող ռուսական սերիալը և պատրաստել պրեզենտացիա այդ թեմայով: Այս մասին հայտնում է բլոգեր Հովհաննես Դանիելյանը՝ ներկայացնելով սերիալի սցենարը։
«Ըստ սերիալի՝ 14-ամյա խելոք, սովորող աշակերտին ծեծում են ու վերցնում մոտը եղած գումարը, որից հետո նա մտնում է քրեական ենթամշակույթ, որ ստանա իր դասընկերների հարգանքը: Սկսում է կատարել տարատեսակ հանցանքներ՝ գողություններ, ծեծկռտուքներ ու արժանանում դասընկերների հավանությանը:
Երևի նույն տեմպերով 10-րդ դասարանում կհանձնարարվի «Բրիգադա» ֆիլմը»,-ասել է նա։
Դանիելյանը հիշեցրել է, որ 9-րդ դասարանի երեխաները գտնվում են այն տարիքում, որ կրկնում են ցանկացած արատավոր երևույթ, տղաների դեպքում՝ հատկապես քրեական ենթամշակույթը:
«Նշեմ, որ «Բրիգադա» սերիալի գլխավոր դերասաններից մեկը տարիներ անց ասել էր, որ «Բրիգադա»-ն Ռուսաստանի դեմ կատարած հանցագործություն էր, որովհետև այն տարիներով ու սերունդներով փչացրել է ռուս ազգը:
Նիկլոի ու իր զուգընկերուհու «Լավ սովորիր, որ լավ ապրես», ու «Կրթվելը նորաձև է» արտահայտությունը հենց այս կրթության մասին է երևի, ինչպես ասում են՝ ուզում ես կործանել ազգը, սկսիր պատանիներից, այլ բացատրություն Նիկոլի կրթության նախարարության արածին ես չունեմ», - ասել է Դանիելյանը:


