|
«Արցախցիները դեմ են, որ իրենց անձնագրերում ծննդյան վայրը դաշտում գրվի Ադրբեջան»,- դիմելով ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանին՝ այս մասին նշեց լրագրողը։
«Բա իրենք որտե՞ղ են ծնվել, Արցախո՞ւմ, էն ժամանակ, երբ իրենք ծնվել են, Արցախ երկիր ա եղե՞լ, հա՞։ Ապրել են, ես էլ Ռուսաստանում եմ ապրել, Ֆրանսիայում եմ ապրել, դա ցանկությունով չի»,- պատասխանեց Սիմոնյանը։
Հարցին, թե արդյոք ճի՞շտ է, որ այդպես է գրվում, ԱԽ քարտուղարը պատասխանեց․ «Բա եթե էդ մարդիկ էնտեղ են ծնվել, ի՞նչ պիտի գրվեր, էդ ո՞ր մի երկրի անձնագրում չի այդպես գրվում․ Արցախի Հանրապետությունը իրենք լուծարել են։ էդ ի՞նչ էմոցիաներ են, դե թող գրվի, որ քրիստոնյա է ինքը ազգությամբ և շատ լավ մարդ ա, էդ ինչի՞ ամսին ա խոսքը, ի՞նչ էմոցիաների վրա խաղալու թազա ձև ա, էլ թեմա չկա՞»։
***
«ՆԳՆ նախարարը սխալ տեղեկությունն է տալիս՝ ժողովրդին մոլորեցնելու համար»,- Կառավարության շենքի դիմաց արցախցիների բողոքի ակցիայի ժամանակ ասել է արցախցի հասարակական գործիչ Անաստաս Իսրայելյանը՝ անդրադառնալով ՀՀ քաղաքացիություն ստանալու ժամանակ արցախցիների անձնագրերում ծննդավայրը Ադրբեջան նշելու հետ կապված ՆԳՆ Արփինե Սարգսյանի պարզաբանմանը։ «Արցախցիներն Արցախում ապրելու ժամանակ բազմաթիվ երկրներ են մեկնել ու այդ ժամանակ ոչ մի հարց, ոչ մի խնդիր չի առաջացել։ Եթե ՆԳ նախարարը մի օրինակ բերի, որ արցախցիները սահման հատելու ժամանակ ինչ-որ խնդիր է առաջացել՝ դա ուրիշ բան է։ Սա ներքին որոշում է, ոչ մի միջազգային նորմերի հետ խախտումներ չկան»,- շարունակեց Իսրայելյանը՝ նշելով, որ արախցին Ադրբեջանում չի ծնվել, երբ արցախցին ապրում էր Արցախում՝ ընդհանրապես Ադրբեջան չկար։
|