▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ընդդիմությունը թող մանդատները դնի` Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը»

«Հրապարակ»-ի հարցազրույցը՝ նախկին ՔՊ-ական պատգամավոր, ՄԱՍ կուսակցության ղեկավար Հովիկ Աղազարյանի հետ

- Ընդդիմադիր դաշտը համախմբման փորձեր է անում, նախօրեին Սամվել Կարապետյանի տանը մի շարք ուժերի ներկայացուցիչներ հանդիպում ունեցան եւ համատեղ հայտարարություն տարածեցին` 4 կետից կազմված: Ինչպե՞ս եք վերաբերվում ընդդիմության համախմբմանը և պատրաստվո՞ւմ եք միանալ ընդդիմադիր ճակատին։

- Բնականաբար, դրական կարծիքի եմ այդ համախմբման մասին, դեռևս չեմ հասկանում՝ որքանով է «ճակատ» տերմինը համապատասխանում մեր առաջարկության հետ, մենք էլ էինք, չէ՞, առաջարկում, որ ճակատով պետք է հանդես գալ։ Այդուհանդերձ, դրական եմ գնահատում, ողջունում եմ` երկու իմաստով: Առաջինը, որ այդպես ավելի հեշտ կլինի պայքարել մեր պետության դեմ ծառացած որոշ հարցերի կարգավորման համար, մյուս կողմից էլ ընդդիմադիր դաշտի մի հատվածը կմնա ազատ: Մինչև այս պահը, ըստ էության, օկուպացված էր Սամվել Կարապետյանի կողմից, հիմա ավելի բյուրեղանում է, այդ ուժերն ավելի միասնական հանդես կգան՝ նպատակների իրականացման համար, իսկ մնացած ընդդիմադիր դաշտը պետք է կողմնորոշվի՝ ոնց ծավալի գործունեություն։

- Կհաջողվի՞ ընդդիմությանը կասեցնել Փաշինյանի նախաձեռնած՝ սահմանադրությունը փոխելու գործընթացը։

- Դրա համար շատ հեշտ ճանապարհ կա՝ առանց ռիսկերի. խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվում է մանդատներից, հետևաբար, Նիկոլ Փաշինյանը հայտնվում է մութ սենյակում սև կատու բռնելու խնդրին, առավել ևս, որ սև կատու չկա մութ սենյակում, որովհետև եթե չկան պատգամավորներ, ապա ո՞ւմ վրա պետք է Նիկոլ Փաշինյանն աշխատի, որ բերի դաշտ` իրեն աջակցելու, ուստի ստիպված կգնա արտահերթ ընտրությունների, իսկ ընդդիմությունն այդ ճակատով եթե մասնակցի արտահերթ ընտրությունների, հաջողության հասնելը շատ ավելի հեշտ կլինի։

Մամուլ ավելին