|
«301թ․ առաջ մենք հայ եղե՞լ ենք, թե՞ չենք եղել․ ակնհայտորեն եղել ենք, բա 301թ․ առաջ չի եղել ոչ քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն, չեն եղել գրերը և չի եղել եկեղեցին․ բա մենք ինչի՞ հաշվին ենք հայ եղել»,- «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին շարունակելով իր խոսքը՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ակնհայտ է պատասխանը․ մենք մեր ինքնությունը ձեռք ենք բերել մեր թագավորներից, օրինակ մ․թ․ա․ 1-ին դարում ինչո՞ւ ենք մենք հայ կոչվել, որովհետև մեր թագավորները հայեր են եղել․ հետևաբար սա ապացուցում է այն թեզը, որ մեր պետությունը մեր ինքնությունն է և մեր ինքնությունը մեր պետությունն է։ Եվ սա ֆունդամենտալ նշանակություն ունեցող արձանագրում է մեր հետագա ընկալումների և գործողությունների համար»,- նշել է Փաշինյանը։ |
Դիտեք նաև՝
|
«Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենց մեր ինքնությունը պաշտպանելու, պահպանելու և զարգացնելու մասին է, որովհետև իրական Հայաստանի գաղափարախոսությունը պետության մասին է, բայց պետությունը մեր ինքնության մասին է։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունն արձանագրում է, որ մեր պետությունը մեր ինքնությունն է, և ընդհակառակը՝ մեր ինքնությունը մեր պետությունն է»,- «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի ժամանակ իր ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կարելի է արդյոք քննության առնել և ապացուցել այս թեզը, կարծում եմ՝ այո։ Ընդհանրապես, երբ խոսում ենք հայկական ինքնության մասին, ի՞նչ է առաջին հերթին մեր մտքին գալիս։ 3 հիմնական գործոն կա, որը մենք մտաբերում ենք հայ ասելով․ դա քրիստոնեությունն է, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին և մեր գրերը»,- շարունակել է վարչապետը։ *** Նիկոլ Փաշինյանը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ում անդրադարձավ ոստիկանության նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքին՝ այն համեմատելով ԱՄՆ-ում ոստիկանության հետ փոխհարաբերությունների օրինակով։ «Ոստիկանությունը մեկին կանգնացնի, կհանեն հեռախոսը, ուղիղ եթեր կմտնեն, կասեն՝ «թշնամի ոստիկանությունը» և այլն։ Միացյալ Նահանգներում մեկն ըտենց կանի՞։ Ընդհակառակը, Հայաստանից, երբ մեկը մտնում ա Միացյալ Նահանգներ, առաջին բանը, որ ծանոթները զգուշացնում են, հետևյալն է՝ լսեք, ստեղ police ա, որ կանգնացնի, ձեզ կոնկրետ կպահեք, թե չէ մի քիչ աջ-ձախ, կարող ա հանեն, ճակատներիցդ կրակեն։ Այստեղ է հայրենիքի ու պետության տարբերությունը։ Ես, իհարկե, չեմ ասում, թե ուրիշ տեղեր կան պետություններ, որոնց մոդելը պետք է տեղադրենք ՀՀ-ում։ Ընդհակառակը, ես մտածում եմ, որ մենք պետք է մեր պետությունն ընկալենք որպես հայրենիք, համարենք մեր պետությունը»,– ասաց Փաշինյանը։ |


