Բակում իրար հետ կռվելիս պիտի գոռանք՝ թուրք. Ալեն Սիմոնյանը հեգնեց
***
|
ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի շրջանակում անցկացված «Խաղաղություն և անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը։ Պատասխանելով մասնակիցներից մեկի՝ «կուզեի մեր կառավարությունը հարց դներ իր առաջ՝ հզորանալու․ եթե թուրքերը տեսնեն, որ մենք հզոր ենք, չեն հարձակվի» դիտարկմանը, Սիմոնյանն ասել է․ «Մենք պետք է նենց բանակ ունենանք, որ հարձակումը ՀՀ-ի վրա այնքան ցավոտ լինի, որ դրա կարիքը չլինի, իսկ ավելի խորանալով՝ կարծում եմ՝ պետք է առիթ չլինի կռվելու․․․ Իրենք եթե ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանալ, որևիցե բան չենք հասցնի անել»։ *** |
|
«Մեր վարչապետը մի հատ շատ լավ օրինակ ա բերում, ասում ա՝ երբ ՀՀ-ն, Աստված մի արասցե, չլինի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի որևիցե մի խանութից ի՞նչ ապրանք է վերանալու, ո՞նց է ֆրանսիացին նկատելու»,- «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի շրջանակում անցկացված «Խաղաղություն և անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկման ժամանակ ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը։ «Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած, հայի աչերի, ծիրանի ու մեր դուդուկի մասի՞ն ա մտածում։ Մենք հիմա գիտե՞նք՝ Աֆրիկայում ով ում հետ ա պատերազմում, մեզ պե՞տք ա իմանալ, բա ինչի՞ ա մեզ թվում՝ ֆրանսիացին, ավստրիացին, իրա դարդը թողած, մտածում հայերի մասին։ Ինչի՞ ենք մենք մեզ տենց խաբել»,- շարունակել է նա։ *** |
|
«Մենք մտածում ենք, որ մենք այլ տեղ ենք ապրում, մեզ պահում ենք այլ կերպ ու եթե ադրբեջանցին պետք է մի տեղից մյուս տեղն անցնի, դա մեզ համար անընդունելի, անթույլատրելի, անհասկանալի մի բան է։ Իսկ ինչու պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվենք, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա այդ տեղափոխության հնարավորությունն ունենալ»,- «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի շրջանակում անցկացված «Խաղաղություն և անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկման ժամանակ ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը։ «Իմ ընկալմամբ, հենց ԹՐԻՓՓ-ը, հենց էն բանը, որ մենք էսօր առևտուր ենք անում Ադրբեջանի հետ, խոշոր նշանակություն ունի։ Խաղաղության արտահայտումներից մեկն առևտուրն ու համատեղ շահեր ունենալն է»,- հավելել է նա։ *** «Հարցս վերաբերում է ՀՀ-Թուրքիա հարաբերություններին։ Պատրաստվում ենք սահմանները բացել, բարի- դրացիություն անել, շատ լավ է։ Հարյուրամյակներով մեր մեջ զարգացրել են կենացային, հայրենասիրական երգերը, ես կողմ եմ, որ դրանք էլ հեռանան մեզնից, բայց ինչպես վարվենք մեր այն գեղեցիկ երգերի հետ, որտեղ ամեն պահի, ամեն հայի հիշեցնում են Արևմտյան Հայաստանը, ինչպես վարվենք գեղեցիկ բանաստեղծությունների հետ, մեկ տողով ասած՝ ինչպես վարվենք «Ես իմ անուշ Հայաստանի» հետ»,- «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի շրջանակում անցկացված «Խաղաղություն և անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկման ժամանակ դիմելով ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանին՝ հարցրել է սփյուռքյան կառույցի ղեկավար, պատմության ուսուցիչը։ Սիմոնյանն արձագանքել է․ «Բայց ինչի՞ պետք ա ինչ-որ ձև վարվենք, դրանք կան, մեր մշակույթի մի մասն են, այլ հարց ա, որ դու դա սարքում ես ազգային, քաղաքական միտք։ Մենք երգ ունենք՝ մայր ջան չտխրես, խփում ենք թուրքին՝ ախպերս ու ես։ Հիմա որ Ադրբեջանում մեկը տենց մի բան ասի, ստեղ բոլորս այլայլվելու ենք։ Բա ինչի՞ ենք մենք այլայլվում, որ Սևանին Գյոյչա են ասում, դե մի այլայլվեք, բան էր՝ ասեց․․․ Հլը ադրբեջանցիներին թողնենք մի կողմ։ Որ մի հայը մտնում ա Վրաստան, իրա պարտքն ա համարում հատ վրացի բռնի, ասի՝ գիտե՞ս, ձեր այբուբենը Մաշտոցն է գրել։ Էդ նույն տրամաբանության մեջ՝ հնդիկներից հոտ ա գալիս, գյումրեցիները բռի են, ապարանցիները տարօրինակ են, հոկտեմբերյանցիները․․․․ Ասենք՝ ումից ինչ ենք ուզում, էլի»։ |


