|
«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, ԱԱԾ մեկուսարանում Գագիկ Ծառուկյանի մենախուց են տեղափոխել Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող 20-ամյա Գևորգ Հարությունյանին: Մինչ այդ Ծառուկյանը` իր իսկ ցանկությամբ, կալանավորման առաջին իսկ օրվանից խցում մենակ է եղել։ Օրենքը դա թույլատրում է: Մենախցերում են իրենց կալանքը կրում Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը: Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանից, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց, Քրեակատարողական ծառայությունից հրաժարվեցին պատասխանել մեր հարցին։ Նշենք, որ նոյեմբերի 5-ին դատարանը երեք ամսով երկարաձգել է ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը»: |
Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց
Մամուլ ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


