«Իշխանություն» լրատվականը գրում է․ Հայաստանի շուրջ ձևավորվող նոր քաղաքական օրակարգում ամենավտանգավորն այն է, որ հասարակությանը փորձում են համոզել, թե հնարավոր է միաժամանակ պահպանել ԵԱՏՄ-ի տնտեսական առավելությունները և միաժամանակ շարժվել դեպի Եվրամիության տնտեսական ու մաքսային համակարգ։ Սակայն Մոսկվայից հնչած վերջին հայտարարությունները ցույց տվեցին, որ նման տարբերակ պարզապես գոյություն չունի։ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը բաց տեքստով ասաց, որ միաժամանակ գտնվել ԵԱՏՄ-ում և Եվրամիության մաքսային միությունում անհնար է ըստ սահմանման։ Միևնույն ժամանակ նա հիշեցրեց նաև մեկ այլ առանցքային հանգամանք՝ այսօր Ռուսաստանը գազը վաճառում է Հայաստանին 177.5 դոլարով հազար խորանարդ մետրի դիմաց, մինչդեռ Եվրոպայում գինը գերազանցում է 600 դոլարը։
Սա նշանակում է, որ խոսքն արդեն վաղուց միայն քաղաքական կարգախոսների մասին չէ։ Եթե երկիրը մտնում է մեկ մաքսային ու տնտեսական տարածք, չի կարող լիարժեք մնալ մեկ այլ միության ներսում, որն ունի բոլորովին այլ կանոններ, մաքսային դրույքաչափեր և առևտրային տրամաբանություն։ Այդ պատճառով նույնիսկ Փաշինյանն ընդունեց, որ ԵԱՏՄ-ում մնալը և ԵՄ անդամությունը համատեղելի չեն։ Բայց ամենավտանգավորն այն է, որ իշխանությունը կարծես արդեն գնում է այդ ընտրության ուղղությամբ, մինչդեռ հասարակությանը դեռ ամբողջությամբ չեն բացատրել դրա իրական գինը։
Այդ գինը սկսվում է ոչ թե ապագայում, այլ արդեն հիմա։ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ միայն եվրոպական մերձեցման մասին խոսակցությունների պատճառով ռուս-հայկական առևտրում արդեն արձանագրվել են լուրջ կորուստներ, իսկ ռուսական բիզնեսը սկսել է ավելի զգույշ վերաբերվել հայկական ուղղությանը։ Սա նշանակում է, որ տնտեսական միջավայրի սառեցումը արդեն սկսվել է։ Հայաստանի գլխավոր խոցելիությունն այն է, որ նրա արտահանման զգալի մասը տարիներ շարունակ կառուցվել է ռուսական և ընդհանրապես ԵԱՏՄ շուկաների տրամաբանությամբ։ Եթե երկիրը դուրս գա այդ տնտեսական գոտուց, հարց է առաջանալու՝ ուր պետք է գնան այն ապրանքները, որոնք այսօր ավելի հեշտ իրացվում են ռուսական շուկայում։
Եվրոպան այս փուլում Հայաստանի համար ավելի շատ քաղաքական խոստում է, քան պատրաստ տնտեսական փրկօղակ։ Եվրոպական շուկա մտնելը պահանջում է բոլորովին այլ ստանդարտներ, ներդրումներ, ենթակառուցվածքներ և մրցակցային պատրաստվածություն։ Այսինքն՝ այն, ինչ այսօր համեմատաբար հեշտ վաճառվում է ԵԱՏՄ տարածքում, ամենևին չի նշանակում, որ նույն կերպ կվաճառվի Եվրամիությունում։ Հենց այդ պատճառով ամենածանր հարվածը կարող են ստանալ ոչ թե իշխանությունները, այլ արտադրողները, ֆերմերները, արտահանողները, փոխադրողները և այն հազարավոր մարդիկ, որոնց եկամուտը կախված է այդ շուկաներից։
Սակայն ամենացավոտ թեման գազն է։ Ռուսաստանից մատակարարվող գազի ներկայիս գինը Հայաստանի համար ոչ միայն տնտեսական պայմանավորվածություն է, այլ ռազմավարական արտոնություն։ Երբ Պուտինը հրապարակավ համեմատում է այդ գինը Եվրոպայի ավելի քան 600 դոլարանոց սակագնի հետ, դա նշանակում է, որ հասարակությանը ցույց է տրվում հնարավոր սցենար։ Եթե Հայաստանը քանդի այն հարաբերությունների համակարգը, որի շրջանակում ստանում է գազը այս պայմաններով, ապա հաջորդ փուլում երկիրը կարող է բախվել մի իրավիճակի, երբ գազը կթանկանա մոտ 3-4 անգամ։ Իսկ դա արդեն հարվածելու է ոչ միայն բնակիչների կոմունալ վճարներին, այլ ամբողջ տնտեսությանը։
Գազի թանկացումը միշտ շղթայական հետևանք ունի։ Սկզբում թանկանում են ջեռուցումն ու կոմունալ ծառայությունները, հետո՝ արտադրության ինքնարժեքը, իսկ դրանից հետո՝ սնունդը, տրանսպորտը, ծառայությունները և առօրյա կյանքի գրեթե բոլոր ոլորտները։ Այսինքն՝ խոսքը ոչ թե միայն արտաքին քաղաքականության մասին է, այլ սովորական մարդկանց կյանքի մակարդակի, գնաճի, աղքատության և ներքին սոցիալական կայունության մասին։
Գազը կարող է թանկանալ մի քանի անգամ, իսկ հայկական բիզնեսը կորցնել իր հիմնական շուկաները. ինչ է նշանակում Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


