Շատ զարմացած կարդում եմ նյութերը բանակի կամ զինվորի մասին:
Տղան պոստից զանգել է ծնողին, տեղեկություն կա որ N զորամասում ինչ-որ դեպք է տեղի ունեցել ու նման շատ բաներ շատ -շուտ տեղեկացվում են և ծնողները, և ազգը և մի երկու բան էլ ավելացրած` սկսում են գրել լրատվամիջոցները:Մտածեք, թե նման դեպքերում ձեր իսկ տարածած ապատեղեկատվությունը քանի զիվորի ծնող ու հարազատ է կարդում և ինչ ապրումներ են ունենում:Հասկանալի է, որ երկրում ձայնի ազատություն է, բայց միթե կարելի է բարձրաձայնել այն ամենը ինչ լինում է բանակում կամ առավել ևս պոստերում: Չե՞ք կարծում, որ դրանք ավելի քան գաղտնի տեղեկություններ են որոնք չպետք է իմանա թշնամին: Էլ չեմ ասում մեր լրատվամիջոցների մասին-ընենց բաներ կգրեն, որ նույնիսկ որ զորամասում եղել է այդ զորամասում դրանից տեղյակ չեն,իսկ նյութի տակ գրվող մեկնաբանությունները երբ կարդում ես, մտածում ես, որ արդեն աշխարհի վերջը եկել է և այդ ամենը սկսել է մեր բանակից: Եկեք մի քիչ ավելի ՑԻՎԻԼ մտածենք, այդ ամենով մենք ջուր ենք լցնում մեր թշնամու ջրաղացին և այն իրողությունը, որ մեր բանակը ամենաուժեղն ու ամենամարտունակն է, հավասարեցնում ենք զրոյի:Այդ ամենով մենք կոտրում ենք և մեր զինվորի դուխը և ծնողի վստահությունը բանակի հանդեպ: Լավ է, որ հիմա ՊՆ կողմից կան մարդիկ ովքեր մեկնաբանում են բանակում կատարվող յուրաքանչյուր միջադեպ, դեպք կամ լավ քայլ,արարք:Մի՞թե չի կարելի նման դեպքերում նրանցից ճշտել նոր բարձրաձայնել:Եկեք նման դեպքերում մի քիչ ավելի զգոն լինենք ավելի երկար մտածենք և չգցենք մեր բանակի անունը,պատիվը քանի որ այդ նույն բանակն է մեր երկրի դեմքը:
Հպարտ եմ հայրենիք պաշտող հայրենիքիս պաշտպաններով,հպարտ եմ մեր զինվորներով
Բանակի մասին խոսելիս ավելի զգոն լինենք, քանի որ բանակն է մեր երկրի դեմքը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


