▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իրանը թիրախավորում է Արցախում գտնվող իսրայելական բազաները». Միկա Բադալյան

«Եվրասիա» ՀԿ Խորհրդի անդամ Միկա Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյունիքի դիրքերում գտնվող մեր տղերքը հաստատում են փոխհրաձգությունների և հրթիռային հարվածների մասին հաղորդագրությունները: Ուժերի զգալի կուտակում է նկատվում նաև սահմանի մյուս կողմում: Իրանը, ամենայն հավանականությամբ, թիրախավորում է բռնազավթված Արցախում գտնվող իսրայելական բազաները»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյունիքում, հավանաբար, լսվել է Նախիջևանւց աշխատող ադրբեջանական ՀՕՊ-ի ձայնը։
Դատելով տարբեր հանգամանքներից ու տարբեր տեղեր գտնված մարդկանց պատմածից, էական է հավանականությունը, որ Սյունիքի հարավային հատվածներում լսվել են ադրբեջանական ՀՕՊ-ի կրակոցների ձայները։
Ով եղել է մարտական գործողությունների գոտիներում գիտի, որ ՀՕՊ-ի որոշ տեսակների կրակոցի ձայնը, երբեմն, հրետանուց էլ ուժգին է։
Հիշեցնեմ, որ այսօր Նախիջևան մի քանի իրանական ԱԹՍ է մտել, որոնց մի մասը, ըստ Ադրբեջանական ՊՆ-ի` խոցվել են օդում։ Շատ հավանական է, որ հենց այդ խոցումները, կամ ՀՕՊ հրթիռների արձակումներն էլ լսվել են մեր տարածքում»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more