▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կամավորների առաջին հարյուրակը մեկնեց սահման

karabakh-life.am-ը գրում է, որ այսօր առավոտից Քաշաթաղի վարչակազմի շենքը սովորականից մարդաշատ էր, իսկ հավաքվածների մոտ տրամադրությունը՝ մարտական: Եկել են զինվորագրվելու հայրենիքի պաշտպանության գործին: Ինչպես տեղեկացնում են շրջվարչակազմի աշխատակազմից, ամբողջ գիշեր սպասել են առավոտվան, որ հավաքվեն ու մեկնեն սահման: Առաջին հարյուրյակն արդեն մեկնել է՝ գլխավորությամբ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի:
Մեկնելուց առաջ կամավորները ստացել են զինվորական հագուստ, սնունդ:
-Պատրաստ ենք ոչ միայն մարտական հերթապահության, այլ նաև ակտիվ ռազմական գործողությունների: Մենք վախենալու ոչինչ չունենք: Թշնամին թող վախենա, որովհետև գիտի , թե գործը ում հետ է- վճառկանությամբ լեցուն ձայնով ասում են կամավորները:
Երևի թե, ավելորդ չի նշել, որ Բերձորում կամավորները նույնիսկ խղճում են թշնամուն, որ ստիպված է լինելու նորից հաշտվել տարածքային նոր կորուստների հետ: Այս թեմայով նույնիսկ կատակում են: Նրանից մեկը նույնիսկ սաստեց ընկերներին. -Հիմիկվանից ասում եմ, Կիրովաբադի օդանավակայանը իմնա, մեկդ ինձնից առաջ չընկնի:
Նշենք, որ վարչակազմի ղեկավար Ս. Խաչատրյանի կոչին՝ սահմանապահներին օգնության հասնելու վերաբերյալ, արձագանքնել են բոլորը:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին