Ultimate Fighting Championship (UFC)-ի թեթևքաշային կարգի երկրորդ հավակնորդ Արման Ծառուկյանը ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում կմրցի ամերիկացի մարտիկ Թոնի Ֆերգյուսոնի հետ, հայտնում է «Գազետա ռու»-ն։
Մրցակցությունը կկայանա հունիսի 13-ին Սենթ Լուիսում Real American Freestyle (RAF) մրցաշարի շրջանակներում։
Մայիսի 30-ին Դալասում Ծառուկյանը RAF կազմակերպության հովանու ներքո ևս մեկ մենամարտ կանցկացնի Քիլոն Ջիմիսոնի դեմ։ Երկու մենամարտերն էլ նախատեսված են թեթևքաշային կարգում։


