▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի կենդանաբանական այգու զեբրը վանդակից դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում

Թարմացում․ Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր առավոտյան լրատվականներով տարածված նյութը ոչ այլ ինչ էր, քան անհաջող կատակ։ Քաղաքացի, որի ինքնությունն այժմ պարզում են իրավապահները, իրեն պատկանող ավանակին ներկել էր զոլերով և տեսանյութ նկարահանելու համար տարել Մյասնիկյան պողոտա։ Հայտնում եմ, որ Կենդանաբանական այգու զեբրերն ապահով են, իրենց ազատավանդակում են»։

Այսօր` ժամը 06։00-ի սահմաններում, Երևանի կենդանաբանական այգու զեբրը վանդակից դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում. հայտնում է Գագիկ Շամշյանը
        
Կենդանաբանական այգու աշխատակիցները, մի քանի քաղաքացիների օգնությամբ, կարողացել են բռնել զեբրին ու վերադարձնել իր տեղը:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին