Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հայաստանի պատմական հողերը ադրբեջանական ճանաչած, դրանից հետո ՀՀ-ում Ադրբեջանի «դեսպան» հռչակված Նիկոլ Փաշինյանն այսօր ինձ ասում է՝ «ասես Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչը լինեք»։
Ինչու՞ այսքան վրդովվեց։
Բանն այն է, որ հենց Նիկոլ Փաշինյանի լրատվամիջոցը՝ «Հայկական ժամանակն», էր հրապարակել Իլհամ Ալիևի՝ միջազգային լրատվամիջոցներին տված հարցազրույցից մի հատված, որտեղ Ադրբեջանի նախագահը հայտարարում է․ «Շուրջ 300 հազար ադրբեջանցի պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի իրենց վերադարձի համար պայմաններ ստեղծվեն։ Նրանք վերադառնալու իրավունք ունեն»։
Երբ Փաշինյանը սկսեց լրատվամիջոցներին մեղադրել «ադրբեջանական պրոպագանդա» անելու մեջ, ես պարզապես հիշեցրի իր լրատվականի այս հրապարակման մասին և ուղիղ հարց տվեցի․
ինքը կո՞ղմ է, որ 300 հազար ադրբեջանցիներ գան Հայաստան։ Ուշադիր լսե՛ք, թե ինչ է պատասխանում՝ այո կամ ոչ ասելու փոխարեն:
Մինչ այդ նա վստահեցնում էր, թե նման քննարկում չկա, չի եղել և չի էլ կարող լինել, իսկ ադրբեջանցիների վերադարձի թեման շահարկում են ընդդիմադիրներն ու մամուլը։
Սակայն ստացվեց անհարմար իրավիճակ․
նրա իսկ լրատվամիջոցին հղում անելով՝ հիշեցվեց Ալիևի հայտարարությունը։
Եվ հենց այդ պահից սկսվեց ոչ թե պատասխանները, այլ մեղադրանքներն ու պիտակավորումները։
Մի բան, որը հարիր չէ ղեկավարին...


