Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Նիկոլ Փաշինյանը ավտոմեքենայից ուղերձ է հղել Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման մասին, որտեղ մասնավորապես ասել է․ «Եկեղեցին օծված է, և այսօվանից այնտեղ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու կարգով տեղի կունենան համապատասխան արարողություններ»։ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցի չկա, կա Հայ առաքելական սուրբ եկեղեցի։ Նիկոլ Փաշինյանը փորձում է աշխարհասփյուռ այդ կառույցը դարձնել լոկ հայաստանյան կառույց, որի ղեկավարին՝ կաթողիկոսին ինքը կնշանակի։ Նրա այդ փորձը չի ստացվել ու չի ստացվելու։


