Երգչուհի Սոնա Շահգելդյանը նոր հրապարակմամբ է հանդես եկել՝ ներկայացնելով տեսաուղերձ, որտեղ անդրադարձել է իր անվան շուրջ հաճախակի քննարկումներին։
Երգչուհին նշել է, որ իր անունը պարբերաբար հայտնվում է տարբեր խոսակցությունների կենտրոնում, և ըստ նրա խոսքերի՝ դա երբեմն պայմանավորված է նաև կոլեգաների գործողություններով։
Հրապարակմանը կից նա գրել է․
«Լավա ոչ մի պետական համերգներին չկամ, լավ տեսնում ենք՝ ոնց, ինչ… Դե հիմա խոսեք ի տարբերություն շատերի։ Հա, մեկ էլ մի բան ասեմ՝ հերիք է իմ անվան տակ ձեզ գովազդ անեք, հերիք է վատ արարքներով առաջ գնաք։ Շատ լավ տեսնում ենք՝ ով ում հետ է, բոլորդ բոլորի համար երգել եք ու երգում եք՝ թե նախկին, թե ներկա»։
Սոնա Շահգելդյանի այս հայտարարությունը մեծ արձագանք է առաջացրել սոցցանցերում՝ դառնալով քննարկման նոր թեմա։


