▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ անվստահությունն եմ հայտնում ՀՀ ոստիկանությանը

Ես իմ անվստահությունն եմ հայտնում ՀՀ ոստիկանությանը` ի դեմս Վովա Գասպարյանի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոստիկանությունը, քաղաքացու նկատմամբ հետախուզում հայտարարելով հունիսի 21-ին, վերջինիս կարողանում է ձերբակալել միայն օգոստոսի 13-ին, այն դեպքում, երբ քաղաքացին չի թաքցրել իր գտնվելու վայրը, ավելին, ակտիվորեն ներգրավված է եղել քաղաքացիական շարժումներում, բազմաթիվ անգամ հանդես է եկել լրատվամիջոցներով, եղել քաղաքապետարանի մոտ հերթապահող ոստիկանների, այդ թվում նաև փոխոստիկանապետ Վ. Օսիպյանի անմիջական ուշադրության կենտրոնում, երեք անգամ տարբեր առիթներով հայտնվել է ոստիկական բաժանմունքում: Հաշվի առնելով այս փաստերը` համարում եմ, որ ք. Սպիտակի, ք. Երևանի Կենտրոնական և քաղաքապետարանի դիմաց հերթապահություն իրականացնող բոլոր ոստիկանները` այդ թվում և փոխոստիկանապետ Վ. Օսիպյանը, մատնված են եղել անգործության և պատշաճ կերպով չեն իրականացրել իրենց աշխատանքային ապարտականությունները:

Կամ, արժանահավատ եմ համարում այն պնդումը, որ հունիսի 21-ին հայտարարված հետախուզման հայտարարությունը կեղծվել է` նպատակ ունենալով քաղաքական հետապնդում իրականացնել քաղաքացիական շարժումներում ներգրավված քաղաքացու նկատմամբ, և պահանջում եմ կեղծիքի անմիջական և ոչ անմիջական մեղավորներին պատասխանատվության ենթարկել: Երկու դեպքում էլ ոստիկական համակարգը գործել է ոչ ադեկվատ և ոչ իրավաչափ: Ստացվում է, որ Միհրան Մելքոնյանի ազատությունը սահմանափակում է մի կառույց, որը գործում է ոչ պրոֆեսիոնալ, ոչ իրավաչափ և/կամ խախտում է ՀՀ օրենքները: Համարում եմ, որ նման կառույցը իրավասու չի կարող լինել առհասարակ սահմանափակել որևէ քաղաքացու ազատությունը և իրականացնել պատասխանատվության ինստիտուտի իր ֆունկցիան, քանի դեռ համակարգային փոփոխությունների միջոցով չի հասել պրոֆեսինալիզմի որոշակի բավարար մակարդակի: Պահանջում եմ ազատ արձակել Միհրան Մելքոնյանին:


Սոնյա Մսրյանի գրառումը 

ֆեյսբուք


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին