▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր մտքերն ու աղոթքները Նարեի ավագ քրոջ հետ են․ Փամբակ գետում մահացած 7-ամյա երեխան «Օրրանի» սան էր

Խոր կսկիծով տեղեկացանք Օրրան Վանաձորի մեր սիրելի սան, 7-ամյա Նարեի ողբերգական մահվան մասին։

Այս մասին հայտնում են Օրրան հիմադրամից։

«Այս անասելի ծանր պահին մեր մտքերն ու աղոթքները Նարեի ավագ քրոջ հետ են։ Օրրանի ընտանիքն աղոթում է, որ նա ողջ եւ առողջ գտնվի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է․ «Փամբակ գետում իրականացվող որոնողական աշխատանքներին ներգրավված են փրկարար ծառայության, ոստիկանության ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 17։05-ին, 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել և չէին հասել նախատեսված վայր։ Հունիսի 17-ին Փամբակ գետում հայտնաբերվել էր 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին