Ընտրախախտումներ և ահազանգեր...Ինֆորմացիան թարմացվում է
Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
|
2․503․976 ընտրողներից ընտրություններին մասնակցել է 1․476․597 ընտրող, կամ ընտրողների 58․97 տոկոսը։ Նշանակում է՝ *** |
|
Քվեարկության ավարտից 2 րոպե առաջ զինվորականներին բերել են քվեարկելու Նուբարաշենի 10/51 ընտրատեղամասում։ |
***
Եթե ժամը 20:00-ին քվեասենյակում եք, մնացեք անպայման ու քվեարկեք, ոչ ոք իրավունք չունի հեռացնել ձեզ: Մենք հաղթում ենք այս ընտրությունները: Անպայման գնացեք ընտրության։
Այս մասին հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։
***
|
Իրավաբան Տաթևիկ Սողոյանը ևս տեղեկացնում է․ «Քանի որ քիչ է մնացել ընտրություններին և տեսնում եմ, որ շատ ընտրատեղամասերի մոտ հերթեր են, հարկ եմ համարում նշել. 20:00 դրությամբ, եթե դուք տեղամասում եք, ոչ ոք իրավունք չունի ձեզ դուրս հրավիրել և չթողնել քվեարկության: 20:00-ից դռները փակվում են նոր եկող ընտրողների համար: Ներկաները մնում են այնքան մինչև քվեարկեն և դուրս գան: Անգամ եթե դա տևի ևս 30-40 րոպե»։ *** |
|
Վայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հօգուտ ՔՊ-ի: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը` տեղադրելով տեսանյութ: |
Երևանի Կոնդ թաղամասի 9/29 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը քվեախցիկում ուղղորդում է քաղաքացուն: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է լրատվականներում:
***
Կոչ ենք անում՝ գնացեք ընտրատեղամաս. Մանուկ Սուքիասյանի ճեպազրույցը
|
Հրազդանի գլխավոր ճարտարապետը Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ հսկում է անցուդարձը: |
|
«Հրապարակ»-ը հրապարակել է տեսանյութ և գրել, որ Շենգավիթի ընտրատեղամասում ՔՊ-ականը մտել է քվեախուց և ուղղորդում է տարեց կնոջը: Նուբարաշեն ՔԿՀ-ում ընտրություն կատարեց ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ ՔԿՀ աշխատակիցները թույլ չտվեցին հարցեր տալ Աշոտյանին։ Հիշեցնենք, որ Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է։ *** |
|
Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Շտապ Լիճք գյուղում դաժան ծեծի է ենթարկվել Նաիրի Հոխիկյանի եղբայր Լևոնը` ՔՊ-ականների կողմից: Ինքը վստահված անձ է ընդդիմադիր ուժի կողմից: |
***
«Ուժեղ Հայաստան»-ի անդամ Գոհար Մելոյանը հայտնում է. «Ահազանգ․ Ոստիկանության աշխատակիցները ներխուժել են Գյումրու Նորավան թաղամասում՝ թիվ 18 դպրոցի դիմաց գտնվող «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ և ձերբակալել մեր համակիրներին։
Այսպես՝ խաթարում են մեր գրասենյակային աշխատանքը։
Փաստաբաններ Արտուշ Հակոբյանին ու Հայկ Հարությունյանին չեն թույլատրել մուտք գործել գրասենյակ։
Քաղաքացիների կամքը՝ տեղ ենք հասցնելու։
Հայեր ջան, գնացե՛ք ընտրության, որ լինենք իրավական
Դիտեք նաև՝
Այսօր.am-ի հետ զրույցում Գրետա Սահակյանն ահազանգել է՝ 27/17 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը խոչընդոտել է տարեց կնոջ թոռնիկին օգնել տատիկին քվեախցիկում ընտրություն կատարելու հարցում, փոխարենը ՔՊ վստահված անձն ինքն է որոշել, թե ով օգնի տատիկին, մինչդեռ ՀՀ ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ ընտրողն ինքը պետք է որոշի, թե իրեն ով օգնի։
***
|
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը հայտնում է «Ահազանգ․ «Բարգավաճ Հայաստան»-ի թիվ 7 քվեաթերթիկը չեն տրամադրում ընտրողներին»։ |
|
Պատմաբան Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առանց չափազանցության եմ գրում․ ՔՊ-ականների խախտումները հարյուր-հարյուր բարձրանում են, ուղղակի չենք հասցնում ստացված ահազանգերն ու տեղեկատվությունը հրապարակել։ *** |
|
«ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա նշել է, որ ՔՊ-ն ներկայացնող վստահված անձիք 7/2-ում գտնվում էին քվեախցիկների անմիջական հարևանությամբ: Նրա խոսքով՝ իրենց պահանջից հետո հեռացել են: Դիտեք նաև՝ |
«Ռեժիմը խուճապի մեջ է։ Եթե դու ընտրություններին, քվեարկության օրը զբաղված ես ընդդիմախոսների բանտարկություններով, խուզարկություններով, ձերբակալություններով, ընդ որում դա զանգվածային բնույթ է կրում, խուճապը էլ ո՞նց է լինում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։
|
*** |
|
Փաստաբան Վարդուհի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Համատարած ընտրակարգի խախտումներ են տեղի ունենում ամբողջ հանրապետությունում ժող բասծիոնի իշխող կուսակցության կողմից և դրանցից ամենավտանգավորներն են այս երեքը. *** |
«Ուժեղ Հայաստան»-ի անդամ Գոհար Մելոյանը հայտնում է. «Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի) վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին»։
Փաստաբան Տաթևիկ Սողոյանը հայտնում է․ «22\26 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը մտել է քվեախցիկ և իրականացվում է խմբակային քվեարկություն»։
|
«Ուժեղ Հայաստան»-ի անդամ Գոհար Մելոյանը գրում է. «Հանցագործության մասին հաղորդում. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, ՀՀ ներքին գործերի նախարարություն»: |
Ահազանգ Օշականից... Օշականի մշակույթի տուն, 17/25 ընտրատեղամաս, քաղաքացիները մուտք են գործում քվեաթերթիկով
|
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ահազանգ․․․ *** |
|
«Ընտրակեղծիքները 2 տարբերակով են իրականացվում․ մեկը, օրինակ, որ առավոտից սկսել են ձերբակալությունները, խոչընդոտելը շտաբի պատասխանատուներին, կամավորներին, տարբեր հարացաքննություններ, մյուսը՝ կան բաց քվերակություններ և այլն, որոնք պրոբլեմատիկ են»,- այսօր քվեարկությունից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Բացի այդ, մենք մտահոգություն, նաև որոշակի տեղեկություն ունենք, որ տարբեր մարզերում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատողները փորձ են անելու մեկից ավելի տեղերում քվեարկել»,- հավելել է Սաղաթելյանը։ *** |
Իվետա Տոնոյանը ներկայացնում է ընտրական արձանագրումները
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները համակարգված և զանգվածային խախտումներ են իրականացնում՝ ընտրատեղամասեր մուտք գործելով իրենց քարոզչանյութերով, այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչպես նաև ոստիկանությունը ցուցաբերում են անգործություն այս ահազանգի վերաբերյալ՝ նշելով, որ դեռևս չեն կարող վերահսկել իրավիճակը։
Իրավասու մարմիններին կոչ ենք անում ապահովել ընտրական գործընթացների օրինականությունը, այդ թվում՝ քարոզչանյութերի մասով»,- նշել է նա։
***
25/08 տեղամասում քաղաքացին մոտեցել է քվեարկելու, բայց իր փոխարեն արդեն ստորագրված էր:Հայաքվե
Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր և պատգամավորության թեկնածու Սերգեյ Բագրատյանը չի հեռանում Վայոց ձորի 36/20 ընտրատեղամասից։
|
«ՀայաՔվե»-ն հայտնում է. «Քվեարկության գաղտնիության խախտում 8/10 ընտրատեղամասում: 15/21 ընտրատեղամասում արձանագրվել է դեպք, երբ քվեարկությունն իրականացվել է ոչ թե ընտրողի, այլ նրա հարազատի կողմից»: |
Գորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտում։ ՔՊ ներկայացուցիչը մոտեցել է թիվ 3 քվեաթերթիկը ընտրած քաղաքացուն և հորդորել փոխել իր ընտրությունը։
Դեպքի վերաբերյալ հանձնաժողովի նախագահին ներկայացվել է պահանջ՝ խախտումն արձանագրելու և համապատասխան գրառում կատարելու համար, սակայն վերջինս հրաժարվել է արձանագրել տեղի ունեցածը։
23/42 տեղամասի քվեախցիկում նկարում են քվեարկության ընթացքը
|
Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մեղրիի 35/61 տեղամասում Մաքսայինի աշխատողը քվեաթերթիկները իր հետ փորձել էր դուրս տանել։ |
***
10/1 տեղամասի մուտքի հարևանությամբ քարոզչական պաստառներ են տեղադրված: Հայաքվե
Բաց քվեարկության փորձ 3/13-ում
Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներ։ Դեպքը հանձնաժողովի կողմից արձանագրվել է
***


