|
«Մենք ամբողջ ընտրարշավի ժամանակ զգուշացնում էինք 300 հազար ադրբեջանցիների գալու, Ալիևի վտանգավոր հայտարարությունների մասին, և մենք շարունակելու ենք զգուշացնել մեր ժողովրդին սպասվող վտանգների մասին»,- հարցազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ «Ես ոչ մի կասկած չունեմ, որ Թուրքիան ունի նպատակ, դրա համար ասում էի, որ այս ծրագրի մեջ մասնակցում են «Գորշ գայլերը»։ Եվ այդպիսի «Գորշ գայլեր» հաստատ մենք կտեսնենք մեր Ազգային ժողովում, կոնկրետ՝ նրանց ներկայացուցիչներին։ Դրա համար մենք հարկ ենք համարում նորից պայքարել, նորից զգուշացնել, որովհետև եթե մենք չենք պայքարում՝ մենք կտեսնենք այդ ամեն ինչը մեր կյանքում»,- նշել է ընդդիմադիր առաջնորդը։ *** |
|
«Մենք զգուշացրել ենք մեր ժողովրդին վտանգների մասին և շարունակելու ենք զգուշացնել, ինչքան էլ իշխանություններն իրենց հայտարություններով փորձեն կարեն մեր վրա այդ ընտրակաշառքները, տարբեր ձևերով մեզ անվանեն, անվանեն եռագլուխ կուսակցություն»,- ԶԼՄ ներկայացուցիչների հետ հարցազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ «Իրանք տեսան, որ արդեն եռագլուխը չկա, մենք 500 հազար գլուխ ենք, նույնիսկ 800 հազար գլուխ ենք, եթե հաշվենք նաև փոքր կուսակցությունների ձայները։ Իրենք պետք է գործ ունենան ոչ թե երեք գլխի հետ, իրանք արդեն պետք է գործ ունենան 6-7 հարյուր հազար գլխի հետ և այդ գլուխներն ամեն օր շատանալու են, քանի որ իրենք ամեն օր ձախողվելու են»,- նշել է Կարապետյանը։ *** |
|
«Եթե ընդդիմությունը մանդատները չվերցնի, ՔՊ-ն ստանում է հնարավորություն՝ միանձնյա ստանձնելու Ազգային ժողովի կառավարումը»,- հայստանյան մի քանի լրատվամիջոցների խմբագիրներին տված հարցազրույցում այս մասին նշեց «Ուժեղ Հայաստան» կուակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ «Մյուս կողմում՝ իշխանության լեգիտիմություն ապահովելու խնդիրն է։ Ես ուզում եմ քննարկել ըննդդիմադիր ուժերի հետ, հասկանանք՝ վերցնելու ենք, թե չենք վերցնելու մանդատները։ Մենք պայքարելու ենք, քանի որ մեր պետությունն ունենալու է ոչ լեգիտիմ իշխանություն և ունենալու է Թուրքիայի ու Ադրբեջանի ձևավորած մեխանիզմը Հայաստանում, որով մեր երկիրը տանելու է թրքացման և կործանման։ Մենք ամեն ինչ անելու ենք՝ այդ պրոցեսները խանգարելու համար։ Ինչ վերաբերում է մանդատներ վերցնելուն, մենք բողոքել ենք ՍԴ, ակտիվ մասնակցելու ենք պրոցեսներին․ ՍԴ-ն պարտավոր է կայացնել ճիշտ որոշում, քանի որ ԲՀԿ-ն անցել է 4 տոկոսի շեմը, բայց բոլորիս աչքի առաջ չեղարկեցին 2 ընտրատարծքի քվեարկության արդյունքները և այդ հարցին տվեցին ապօրինի լուծում»,- ընդգծեց Կարապետյանը։ |
«Ոչ մի կասկած չունեմ, որ «Գորշ գայլերի» ներկայացուցիչներ կտեսնենք մեր ԱԺ-ում»․ Սամվել Կարապետյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


